-
12.11.2015|
11:46
Նախագահ Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014 թ. և 2015 թ. հունվար-սեպտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
-
11.11.2015|
14:09
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան գերակայություններն են՝ խթանել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին և խրախուսել քաղաքացիական հասարակության կայացումը՝ Երևանում՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի միջոցառմանը հայտարարեց դեսպան Ռիչարդ Միլզը:
-
10.11.2015|
17:40
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, որին նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը՝ Երևանում և Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները, բարձր մակարդակի հանդիպումները ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերի շրջանակներում:
-
09.11.2015|
21:09
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի ընդունած հակահայ զեկույցը Ադրբեջանի փորձն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը տեղափոխել այլ ձևաչափ՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
09.11.2015|
21:05
Կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը: Պատարագիչն էր ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
-
07.11.2015|
20:01
Նոյեմբերի 7-ին Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթով մեկնարկեց Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը՝ կազմակերպված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։
-
06.11.2015|
19:18
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին։
-
05.11.2015|
14:52
Ռումինիայի վարչապես Վիկտոր Պոնտան հրաժարական է տվել: Նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը:
-
04.11.2015|
21:44
Ռուսաստանի Տուլայի մերձակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների աճյունները վաղը հատուկ չվերթով կտեղափոխվեն Երևան:
-
03.11.2015|
18:38
«Մենք ակնկալում ենք, որ ԺԴԿ-ի ձայները կավելանան։ Պատգամավորներ ունենք, որոնք ձայների չնչին տարբերությամբ են պարտվել։ Օրինակ՝ մեկը Մերսինում պարտվել է 98 ձայնով, մյուսը Թունջելիում՝ 198, Անթալիայում՝ 100, Էրզրումում՝ 4000, Արդահանում՝ 2226»: